Հյուսիսարևելյան առաջնագծում իրավիճակը կայուն է. զորամասը համալրվում է նորակոչիկներով

ՀՀովհաննես Վարդանյան

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան առաջնագիծն է: Լարվածություն չկա, տղաները հերթափոխի են պատրաստվում:

Իրադրությունը զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո է: Զորամասում այս օրերին միակ ակտիվությունը նորակոչիկներն են բերել:

Զինվորական թմբուկն ազդարարում է՝ նորակոչիկների շարային պատրաստության ժամն է: Բանակի շարքերը համալրած՝ 2022-ի նորեկներն են: Երկու անգամ ավելի շատ են պարապում, որ հասցնեն երդման հանդիսավոր արարողությանը: Հարցերին կարճ-կոնկրետ են պատասխանում:

Սուրեն Մանուկյան (դասակի հրամանատար) - Էսօր իրենց երկրորդ օրն է, նորակոչիկ մարտիկի ծրագիրն են իրենք անցնում: Ու մի շաբաթում նրանք կարող են լիարժեք տիրապետել շարային վարժաձևերին, շարային քայլին, տեղում քայլին, տեղում դարձումներին: 

Քիչ հեռու ավելի փորձառուներն են, սովորում են զենքով քայլել: Սխալներ անում են, բայց մի քանի օրից կհմտանան, որ ծնողների առջև անթերի քայլեն:

Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը վստահեցնում է՝ անում են հնարավորը, որ նորակոչիկները նոր միջավայրին հեշտ հարմարվեն: Ուսումնական փուլը 5 ամիս է, որն ավարտելուց հետո կտեղափոխվեն մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներ:

Արարատ Ղազարյան (զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ) - Երիտասարդ մարտիկի դասընթացը ներառում է էն տարրական գիտելիքները զինվորականության վերաբերյալ, որոնց ցանկացած նորակոչիկ պետք է տիրապետի մինչև զինվորական երդման անցնելը, իսկ ուսումնական փուլի բացումից հետո արդեն, ըստ իր հաստիքի, ըստ իր պաշտոնի՝ նախատեսված պարտականություններն ուսումնասիրի: 

Որ զինվորները ճաշարանի վերակարգերում չընդգրկվեն ու զբաղվեն բացառապես մարտական պատրաստվածությամբ, 2019-ին զինված ուժերում ներդրվեց նոր համակարգ, որով բանակում սնունդը պատրաստում և տրամադրում են մասնավոր ընկերությունները: Զորամիավորման պարենային ծառայության պետն արդյունքից գոհ է, ասում է՝ գործընթացը խիստ վերահսկվում է, նաև հարցումներ են անում, ընկերությանը փոխանցում ժամկետայինների դժգոհությունները:

Վաչե Մելիքյան (զորամիավորման պարենային ծառայության պետ) - Զինվորներն ունեն ընտրության հնարավորություն, այսինքն՝ դուք ինքներդ տեսաք, որ լինում է մի քանի ճաշատեսակ: Այդ թվում՝ առաջին ճաշատեսակ, երկրորդ, աղցաններ, տարբեր տեսականի մսեր, սոկեր, այսինքն՝ զինվորն իրավունք ունի ու կարողանում է, էդ հնարավորությունը տված է՝ որն ուտի, որը՝ չէ:

Ճաշացանկը կազմելիս նաև հաշվի են առնում, որ ամեն ինչ սննդարար և բազմազան լինի. ֆիզիկական ակտիվությանը զուգահեռ զինվորը նաև պետք է առողջ սնվի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում