ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը կարող է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Փելոսիի այցի պատճառով

Չինաստանը կարող է դադարեցնել ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Փելոսիի այցի պատճառով

Եթե ​​ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելի Թայվան, Չինաստանը կդադարեցնի բարձր մակարդակի երկխոսությունն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հունիսի 29-ին, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիծյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել է դիվանագետը, Պեկինը կդիմի խիստ հակաքայլերի՝ սահմանված շրջանակը խախտելու դեպքում։

Պաշտոնյան հիշեցրել է, որ հուլիսի 28-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «մանրամասն» քննարկել են իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, այդ թվում՝ Թայվանի խնդիրը։

Հինգշաբթի ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռն ասել էր, որ ԱՄՆ նախագահը կարծում է, որ չի կարող խորհուրդ տալ Փելոսիին Թայվան մեկնելու հարցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում