ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ ԱԴԾ-ն խափանել է ռուսական ինքնաթիռների առևանգմանն ուղղված ուկրաինական հետախուզության գործողությունը

ՌԴ ԱԴԾ-ն խափանել է ռուսական ինքնաթիռների առևանգմանն ուղղված ուկրաինական հետախուզության գործողությունը

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ խափանել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության  գործողությունը՝ ուղղված ռուսական ռազմական ​​ինքնաթիռների առևանգմանը։ Ռուսական հակահետախուզությունը գլխավոր հետախուզական վարչության դեմ օպերատիվ գործողության ընթացքում ստացել է տվյալներ, որոնց շնորհիվ ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են մի շարք ուկրաինական ռազմական օբյեկտներ:

«Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակիցները փորձել են հավաքագրել ռուս ռազմական օդաչուների, որոնք պետք է ռուսական ռազմական օդանավերն իջեցնեին Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող օդանավակայաններում։ Դրա դիմաց նրանք ստանալու էին դրամական պարգևներ և ԵՄ երկրներից մեկի քաղաքացիություն»,- ասված է ՌԴ ԱԾ հաղորդագրությունում։

«Ակնհայտ է, որ գործողությունն իրականացվել է արևմտյան, առաջին հերթին՝ բրիտանական հետախուզական ծառայությունների աջակցությամբ»,- ասել է ԱԴԾ աշխատակիցը Россия 24-ի հեռուստաալիքի եթերում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում