Նախագահ Խաչատուրյանը և Ալբանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության զարգացման հնարավորությունները

ԼԼիլիթ Սեդրակյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք):

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ բեղուն աշխատանք է մաղթել:

Դեսպան Հայդարագան շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ երկու երկրների միջև առկա է կրթական, տուրիստական և մշակութային սերտ համագործակցության զգալի ներուժ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ու կրթամշակութային ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում