ՎՎարդուհի Բալյան

Մահափորձ Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ. նրա վիճակը գնահատվում է ծանր

Մահափորձ Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ. նրա վիճակը գնահատվում է ծանր

Ճապոնիայի Նարա քաղաքում հավաքի ժամանակ մահափորձ է կատարվել նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ։ Նա հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Ճապոնական լրատվամիջոցների համաձայն՝ Աբեին անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տարել են դեպքի վայրից, այնուհետև ուղղաթիռով տեղափոխել Նարայի բժշկական համալսարանական հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Նախկին վարչապետի վրա կրակող 41-ամյա Տեցույա Յամագամին բերման է ենթարկվել։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն ցույց չի տվել։

Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի իշխանությունները խստորեն դատապարտում են նախկին վարչապետի վրա հարձակումը, և այն որակել «բարբարոսական»:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում