Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ է. Հայկ Կոնջորյան
Ի պատասխան՝ Կոնջորյանը տեղեկացրեց, որ օրենսդրությամբ սահմանված են կոնկրետ ընթացակարգեր, որով պատգամավորը կարող է զրկվել մանդատից:
«Պատգամավորները, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագրի», ԱԺ խորհրդի ֆորմատով կայացնում է որոշում և դիմում է Սահմանադրական դատարան: Մանդատներից զրկում է ՍԴ-ն: Հետևաբար, Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը քաղաքականապես սնանկ հայտարարություն է»,- ասաց Կոնջորյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին էլ հեռացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:













