Օրը՝ 60 վայրկյանում | 07.06.2022

ԳԳոհար Սարգսյան

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին անդրադարձել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքին:

Հակոբ Արշակյանը ԻԻՀ պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը:

ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը. Սալիվան:

Մակունցը կոնգրեսականների հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության օրակարգի առաջմղման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

Ռուսաստանը հանել է Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության սահմանափակումները:

Սվյատոգորսկն անցել է ՌԴ վերահսկողության տակ. Շոյգու:

Խերսոնի շրջանում Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հանրաքվե կանցկացվի:

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման համակարգումը կատարում է Թուրքիան. Աքար:

Ջո Բայդենը հայտարարել է երկրում արտակարգ իրավիճակի մասին՝ կապված սպառողական պահանջարկը բավարարելու նպատակով էլեկտրաէներգիայի արտադրության համար ոչ բավարար հնարավորությունների հետ:

Վրաստանի կառավարությունը նախագահի դեմ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում