475 ուսուցիչների շրջանում կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ. Ժաննա Անդրեասյան

ԼԼիլիթ Ասատրյան

Կամավոր ատեստավորման դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է: Այս պահին ունենք արդեն ավելի քան 2600 դիմում, և, կարծում եմ՝ որ վերջին օրերին դիմումների հոսքն ավելի կմեծանա՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա հայտնեց, որ արդեն 475 ուսուցիչների շրջանում, որոնք այս ամիս կստանան բարձրացված վարձատրությունը, կան ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է 450 հազար դրամ, և խոսքը մեկ ուսուցչի մասին չէ:

«400 հազար դրամ ստացող ունենք երկու տասնյակից ավելի ուսուցիչներ, որոնք արդեն իրենց աշխատանքի արդյունքում վաստակել են այս վարձատրության չափը»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: 

Այդ 475 ուսուցիչներից 130-ն ունեն նաև տարակարգի հավելավճար:

«Փաստացի մենք ունենք կոնկրետ դեպքեր, երբ արդեն մեխանիզմը գործում  է, և այդ բարձրացված վարձատրությունն իրականություն է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում