Ապահովագրված այգիներում մարտին ցրտահարված ծիրանենիների համար փոխհատուցումն արդեն հատկացվում է

ՎՎահե Կոստանդյան

Մարտի ձյան ու ջերմաստիճանի կտրուկ անկման հետևանքներն արդեն նկատելի են: Արագածոտնի, Արարատի և Արմավիրի որոշ հատվածներում ծիրանին ցրտահարվել է:

Գևորգ Բարսեղյան (այգեգործ) - Էս ճյուղերը, որ չորացել են, ցրտի հետևանքն է, բերք չբռնեց դրանց վրա:

Գևորգ Բարսեղյանն այս տարի ծիրանենու յոթ հեկտար այգին ապահովագրել էր: Արդեն գնահատել են, հիմա սպասում է ծախսերի փոհատուցմանը: Այս տարի ապահովագրական ընկերությունները սահմանված ժամկետից շուտ են սկսել հատուցումները: Սովորաբար վերջնական վնասի հաշվարկը կատարում են բերքի հասունացման փուլում, սակայն այս տարի որոշ այգիներում արդեն տեսանելի է՝ ծառերին ծիրան չկա:

Արևշատ Մելիքսեթյան (ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ) - Երկուշաբթի օրվանից սկսել են վճարվել ծիրանի հետ կապված, քանի որ ծիրանի հատուցումը չենք սպասում բերքահավաքին, եթե ցրտահարության հետևանքով է, և ընթացքում զննությունից հետո պարզվել է, որ բողբոջը վնասվել է, և բերք չի լինելու, վնասը գնահատվել է տոկոսով, ընդուպ մինչև 98,99 տկոս վնաս է գնահատվել:

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի ամենամեծ ծավալն ունեցող ընկերությունում 500 միլիոն դրամի պայմանագիր են կնքել, ինչն անցած տարվանից 25 տոկոսով ավելի է: Այս տարի թեև ապահովագրողների թիվը քիչ է, սակայն հեկտարներն են մեծ՝ ասում է ընկերության ղեկավարը:

Արևշատ Մելիքսեթյան - Այս տարի ակնկալվում է որ, նախնական փորձագիտական գնահատականով, հատուցումների թիվը կարող է նույնիսկ 1,5-1,7 անգամ ավելի լինել հավաքված վճարի դիմաց: Այս տարի Հայաստանը այն ծիրանը չի ունենա, ինչ որ անցյալ տարի ունեցավ:

Մարտի ցրտահարությունը քիչ էր, ցրտահարությունից մնացած քիչ բերքն էլ մայիսին կարկտահարվեց՝ ասում են այգետերերը:

Գևորգ Բարսեղյան - Մի ցոգոլի վրա քանի հարված կա, էս հինն է, իմ կարծիքով, փոս ընկածը, իսկ մնացածը՝ 5, 6, 10 հարված, վերջին եկածը:

Արագածոտնի այգիներում մեկ ամսում մի քանի կարկտահարություն է եղել՝ նշում են այգետերերը: Խիտ ու մանր տեղացած կարկուտից վնասված ծիրանն էլ ապրանքային տեսք չունի: Հուսադրողն այն է, որ գոնե կատարած ծախսերը կփոխհատուցեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում