ԳԳևորգ Թոսունյան

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել. ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Ալիևի՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ

Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել. ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ Ալիևի՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ:

«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:

Ըստ այդմ՝ հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել:

Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասված է մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը երկու անգամ չեղյալ է հայտարարել համաձայնեցված հանդիպումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում