Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա այս հակամարտությունից. Շոլց

Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա այս հակամարտությունից. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Կիև՝ «միայն արարողակարգային լուսանկարներ ունենալու համար»: Նրա խոսքով՝ ինքը Կիև կմեկնի այն ժամանակ, երբ հստակ արդյունքի հասնելու հնարավորություն լինի:

«Մենք պետք է անհանգստանանք պատերազմի էսկալացիայի կապակցությամբ, բայց դա չպետք է կաթվածահար անի մեզ: Մենք պետք է կարողանանք ողջամիտ, շատ գիտակցված և շատ համարձակ որոշումներ կայացնել»,- ասել է Շոլցը RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե որն է Արևմուտքի նպատակը, կանցլերն ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է հաղթող դուրս գա հակամարտությունից։ Շոլցը Մոսկվային կրկին կոչ է արել դուրս բերելու զորքերը Ուկրաինայի տարածքից:

Գերմանիայի ղեկավարի կարծիքով՝ Արևմուտքը պետք է ամեն ինչ անի՝ հակամարտության կողմ չդառնալու համար:

«Ռուսաստանի համար կա միայն մեկ ելք այս իրավիճակից՝ նա պետք է համաձայնության գա Ուկրաինայի հետ, և դա չպետք է լինի պարտադրված խաղաղություն»,- եզրափակել է Շոլցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում