ՆԱՏՕ-ն ռուսական միջուկային ուժերի բարձր պատրաստվածության նշաններ չի արձանագրել

ՆԱՏՕ-ն ռուսական միջուկային ուժերի բարձր պատրաստվածության նշաններ չի արձանագրել

ՆԱՏՕ-ում չեն տեսնում ռուսական միջուկային ուժերի բարձր պատրաստվածության նշաններ՝ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Մենք լսում ենք Ռուսաստանի ղեկավարության սպառնալից հռետորաբանությունը միջուկային զենքի վերաբերյալ։ Դա անպատասխանատու է և դաժան։ Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել: Դա վերաբերում է նաև Ռուսաստանին»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի միջուկային ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն փոփոխություններ չի նկատել:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ մեկին միջուկային պատերազմով չի սպառնում. այդ մասին խոսակցությունը սկսել է Արևմուտքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում