Գերմանիան չի կարողացել Ուկրաինային մատակարարել խոստացված «Գեպարդ» զենիթային զենքերը, հայտնում է Welt-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրներին։
Զենքի այդ տեսակի մատակարարումն Ուկրաինա կանգ առավ պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի հայտարարությունից 8 օր հետո։
Պարբերականն անսպասելի է անվանել այդ կայանքի ընտրությունը, քանի որ կառավարությունը փետրվարի վերջին տեղեկացված էր դրանց համար արկերի պակասի մասին։
ՀՕՊ համակարգերի տեղափոխման հետ կապված խնդիրը ծագեց, երբ Շվեյցարիան արգելեց զենքի վերաարտահանումը պատերազմական գոտի։ Gepard-ի համար զինամթերք է արտադրվում հենց այս երկրում։ Մինչդեռ գերմանական զինանոցից Ուկրաինա առաքվող 23 հազար արկը՝ նախատեսված 30 կայանքի համար, կբավականացվի 30րոպեանոց մարտերին, թերթին հայտնել են Կիևի աղբյուրները։
Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները հրաժարվել էին Ուկրաինային տրամադրել 100 գերմանական արտադրության Marder հետևակի մարտական մեքենաներ:










