Հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են

ԱԱրսեն Մկրտչյան

Միկրոէլեկտրոնիկայի, պահեստամասերի և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն. հայ և բելառուս գործարարները քննարկում են Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

Նիկոլայ Կուշնարև (ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության նախագահ) - Հայկական կողմի հետ բանակցությունները ապագային են միտված, քանի որ արևմտյան երկրների պատժամիջոցների քաղաքականության ներկա պայմաններում Ռուսաստանի և Բելառուսի ընկերությունները ցանկանում են նոր թափ հաղորդել երկկողմ գործակցությանը:

Բելառուսն առաջարկում է նաև սեփական արտադրանքը: Արդեն մոտ 20 մլն դոլարի պայմանագրեր են կնքվել՝ ասում է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության նախագահը: Հիմնական ուղղությունը ագրոարդյունաբերությունն ու ժամանակակից տեխնոլոգիաներն են:

Նիկոլայ Կուշնարև - Ներկայիս պատժամիջոցների պայմաններում միկրոէլեկտրոնիկայի ոլորտը կարևոր է դառնում մեր միության համար։ Հնարավորություններ կան, այդ թվում՝ Հայաստանի ընկերությունների համար՝ միանալու արժեշղթաներին, դառնալու պահեստամասերի և տեխնոլոգիաների մատակարարներ:

Հայաստանում դեռ խորհրդային տարիներին զարգացող միկրոէլեկտրոնիկայի ուղղությունը հիմա էլ մեծ պոտենցիալ ունի՝ նշում է Նիկոլայ Կուշնարևը: Առևտուրը հնարավոր է մեծացնել առաջին հերթին ինտեգրացիոն նախագծերի շնորհիվ՝ ասում է Բելառուսի արդյունաբերության փոխնախարարը:

Անդրեյ Բույնևիչ (Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ) - Բելառուսը հետաքրքրված է հայկական արտադրանքով: Մենք ենք նաև Հայաստան առաքում տարբեր արտադրատեսակներ: Հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը ամրապնդվում են: Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որոնք առկա են:

Հայաստան մատակարարվող բելառուսական մեքենաների համար այստեղ կարող են արտադրվել մարտկոցներ, տրակտորների համար՝ գութաններ։ Հիմա երկու երկրները ցանկանում են վերականգնել նախկինում գոյություն ունեցող գործակցության սխեմաները՝ ընդգծում է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարը:

Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այդ հնարավորությունը կա այստեղ համատեղ ձեռնարկությունների ստեղծման համար:

2022 թվականի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունը Բելառուսի և Հայաստանի միջև կայուն աճ է ապահովել՝ կազմելով մոտ 15%:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում