ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայից հեռացած պատգամավորներն ու պաշտոնյաները պետք է վերադառնան մինչև ապրիլի 25-ը. Ստեֆանչուկ

Ուկրաինայից հեռացած պատգամավորներն ու պաշտոնյաները պետք է վերադառնան մինչև ապրիլի 25-ը. Ստեֆանչուկ

Ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ուկրաինան լքած պաշտոնյաներն ու պատգամավորները պետք է վերադառնան մինչև ապրիլի 25-ը, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն կարգապահական միջոցներ՝ ընդհուպ աշխատանքից ազատելը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռադայի խոսնակը հստակ չի ասել, թե ուկրաինացի պաշտոնյաներից ու պատգամավորներից ով է գտնվում արտերկրում, բայց ենթադրում է, որ Ուկրաինան լքել են ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավորների մոտ կեսը: Ուկրաինական իշխանությունները կուսակցությանը մեղադրում են Ռուսաստանի հետ համագործակցելու համար։ Խմբակցության պատգամավորների մյուս կեսը, սակայն, մասնակցում է ռադայի նիստերին և աջակցում է Ուկրաինայի իշխանությունների ձեռնարկած միջոցառումներին, հավելել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում