Հայաստանի նախագահը Ռումինիայի դեսպանի հետ զրուցել է տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների շուրջ

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուին: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների շուրջ: Քննարկում է ծավալվել հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, նշվել, որ այն կարևոր հարթակ է՝ մի շարք ոլորտներում երկկողմ կապերի նոր հնարավորությունները զարգացնելու համար։

Երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի դերը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում