ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը. գործընկերությունը դաշնակցային է

ԼԼիլիթ Ասատրյան

Սվետլանա Սահակյան (Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն) - Ինչպես է ՌԴ առաջին նախագահ Ելցինը ճանաչել ՀՀ անկախությունը, և Լևոնը Տեր Պետրոսյանը ճանաչել Ռուսաստանի անկախացումը: 
Ահա այս փաստաթղթերով սկսվեց արդեն անկախացած Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման նոր փուլը:

Երևանում այդ հարաբերությունների հաստատման 30-ամյակը լուսանկարչական ցուցահանդեսով և դասական երաժշտության համերգով են նշում:

Սա հենց փաստաթղթի ստորագրման տեսարանն է, և էստեղ փորձել ենք անմիջական լուսանկար տեղադրել նախագահների շփումները ցույց տալու համար:

Առաջին պատմական լուսանկարից մինչև մեր օրեր. այն, ինչ արվել է այս տարիներին: Երկու երկրի միջև հարաբերությունները խոր և ամուր հիմք ունեն, ձևավորվել են հազարամյակների ընթացքում: Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերություններին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատականն է:

Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ դեսպան) - Նման գնահատականը հաստատվել է նաև երկու երկրների ղեկավարների հայտարարություններով: Մեր հարաբերություններում շատ դրական բան կա, որն արտացոլվում է բոլոր բնագավառներում: Ըստ իս՝ ՌԴ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի դա զգում է: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, մասնակցում ենք նույն ինտեգրացիոն միավորումներին, մեզ միավորում են խոր մարդկային հարաբերությունները: Այդ ամենն արտահայտվում է պրակտիկայում:

Շեշտում է՝ այսօր առկա հարաբերությունները հիմնված են ոչ թե 30 տարվա, այլ դարերի ընթացքում ձևավորված ամուր հիմքի վրա։ Վստահ է՝ չնայած Ռուսաստանի, Հայաստանի և աշխարհի առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին, երկու երկրների հարաբերությունները կզարգանան:

Անցած 3 տասնամյակում հայ-ռուսական հարաբերությունները հասել են միջպետական հարաբերությոննների ամենաբարձր մակարդակին: Հայաստանի արտաքին գերատեսչության գնահատականն է, փոխնախարարը շեշտում է՝ դաշնակցային հարաբերություններ են:

Արմեն Ղևոնդյան (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Դաշնակցային հարաբերություններ, որոնք ունեն ռազմավարական տեսլական: Սա շատ կարևոր դիտարկում է, որը թույլ է տալիս տարանջատել ռազմավարական գործընկերներից, և այդ հարաբերությունների դրսևորումը նախևառաջ քաղաքական երկխոսության հետ մեկտեղ իր դրսևորումն ունի պաշտպանական բնագավառում:

Սրանք բազմակողմանի հարաբերություններ են, որոնք հիմնված են բարձր և բարձրագույն քաղաքական երկխոսության վրա:

Տնտեսութունից մինչև արվեստ: Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան... Ալեքսանդր Սպենդիարյան, Սերգեյ Ռախմանինով՝ օրինակները շատ են: «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը իմի է բերել հայ-ռուսական բարեկամությունը հաստատող փաստաթղթերից մինչև արվեստի գործեր:

Վահրամ Կարապետյան («Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն) - Հայաստանում՝ բոլոր բնագավառներում նկատվում է Ռուսաստանի ներկայությունը և Հայաստանի ներկայությունը՝ Ռուսաստանում:

Վստահ եմ, որ այն արդյունքները, այն ցուցանիշները որոնք այսօր կան, հաջորդ տարիներին ավելի են ընդլայնվելու:

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. ապրիլի 3-ին: Երկու երկրների միջև կնքվել են միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական ավելի քան 200 պայմանագրեր ու համաձայնագրեր։

Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդնողն է: 1991 թվականից կապիտալ ներդրումները կազմում են գրեթե 2.4 մլրդ ԱՄՆ դոլար: Ուղղությունները՝ տարբեր են՝ էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում