ԼԼիլիթ Ասատրյան

Դեսպան Փոլադյանն Ալեքսանդրիայում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Դեսպան Փոլադյանն Ալեքսանդրիայում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Ապրիլի 5-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամեդ ալ-Շերիֆի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Այդ մասին հայտնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից:
 
May be an image of cosmetics, fragrance և ներսումը
 
Նահանգապետ Մ. Շերիֆը նշել է, որ Ալեքսանդրիա պատմական քաղաքը ավանդաբար հայտնի է հայ համայնքի առկայությամբ, որն իր հսկայական դերակատարումն է ունեցել և այժմ էլ ունի ոչ միայն նահանգի զարգացման գործում, այլև մշտապես կամուրջ է եղել հայ-եգիպտական հարաբերություններում։
 
Դեսպանն իր խոսքում անդրադարձել է հայ-եգիպտական հարաբերությունների պատմական անցյալին՝ նշելով, որ նախագահ Էլ-Սիսիին իր հավատարմագրերի հանձնումից հետո առաջին քաղաքավարական այցը կատարում է Ալեքսանդրիա՝ կարևորելով տնտեսական, մշակութային համագործակցության զարգացումը Եգիպտոսի երկրորդ քաղաքի և նահանգի հետ։
Այս կապակցությամբ դեսպան Փոլադյանն առաջարկել է աշխուժացնել 2017 թ. եգիպտական կողմին փոխանցած «Ալեքսանդրիա և Գյումրիի քույր քաղաքների համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը և հնարավոր դարձնել մոտ ապագայում դրա ստորագրումը։
 
Նահանգապետը ողջունել է առաջարկը՝ նշելով, որ իր կողմից ամեն ինչ կանի, որ դա իրականություն դառնա։
 
May be an image of 3 մարդ և people sitting-ը
 
Նույն օրը դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է նաև Ալեքսանդրիայի գրադարանի փոխտնօրեն, արտաքին հարաբերությունների վարչության պետ ՇերիՖ Ռիադի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Հայաստանի հետ առկա համագործակցությունը՝ առաջարկելով այն ընդլայնել, և փոխանցել է Երևանի Մատենադարանի և Ալեքսանդրիայի գրադարանի միջև փոխըմբռնման հուշագրի նախագիծը։
 
Փոխտնօրենը ողջունել է հայտնի Ինստիտուտ-ձեռագրատան հետ համագործակցության հաստատումը՝ նշելով, որ այն մեծապես փոխշահավետ կլինի։
 
Ալեքսանդրիայի գրադարան այցի ընթացքում Դեսպան Փոլադյանը այցելել է նաև հայկական հարյուրավոր գրքերի հավաքածուի բաժին՝ խոստանալով հնարավորության դեպքում ավելացնել դրանց քանակը։
 
May be an image of 4 մարդ, people sitting և people standing-ը
 
Ապրիլի 4-ին Հրաչյա Փոլադյանը տիկնոջ հետ միասին այցելել է Ալեքսանդրիայի Սբ Պողոս-Պետրոս եղեկեցի, որի Առաջնորդարանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում