Մարիուպոլից Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաք է ժամանել ավելի քան 400 մարդ (տեսանյութ)

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են խաղաղ բնակիչներին տարհանելու նպատակով յոթ մարդասիրական միջանցք գործարկելու մասին: Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի խոսքով՝ միջանցքներ կգործեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Լուգանսկի քաղաքներից և Նիժնեե գյուղից։

Նախօրեին Վերեշչուկը հայտնել էր, որ մարդասիրական միջանցքներով տարհանվել է 6200-ից ավելի մարդ։ Մարիուպոլից գնացքով Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաք է ժամանել ավելի քան 400 մարդ, որոնց գրեթե կեսը՝ երեխաներ։

Ռուսական կողմի տվյալով՝ նախօրեին Ուկրաինայի վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 16000 մարդ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում