Էկոլոգիապես մաքուր բանջարեղեն՝ Լուսաձորից

ԳԳայանե Թամամյան

Գայանե Հովսեփյան (Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի բնակիչ) - Էս սեզոնում ցանում ենք սածիլի համար սերմեր, սկզբից ցանում ենք բիբար, ծիծակ, բադրիջան, ռեհան, մի 10 օր հետո նոր մնացածը՝ պոմիդոր, կաղամբ, ճակնդեղ:

Լուսաձորի ջերմոցներում գարունը սածիլի ցանքով է մեկնարկում: Մոտ մեկուկես ամսից կսկսեն վաճառքը, տարածքի սածիլի պահանջարկի մոտ 70 տոկոսը գյուղն է ապահովում:

Գայանե Հովսեփյան - Գյուղի մեծ մասը սածիլ ա անում, ով որ ջերմոցներ ունի, վաճառում ենք Իջևանում, շատերը եթե մեքենա ունեն, գյուղեր են տանում:

Սարդարյանների մեծ ջերմոցում գարնանացան է, իսկ փոքրում՝ հազարի բերքհավաքի ժամանակն է:

Գարեգին Սարդարյան (Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի բնակիչ) - Դժգոհ չեմ, իրա տարածքին համեմատ արդարացրել ա, սա կանաչուց էլ ա օգուտ, որովհետև սրա մի հատը մի կապ կանաչու տեղ անցնում ա, ավելի քիչ աշխատանք ես կատարում:

Հազարի շարքերի ազատ տեղերում երևում էին ցանած կանաչեղենի և վարունգի ծիլերը: Ջերմոցներում ոչ մի ազատ հողակտոր չկա, չնայած չեն ջեռուցվում: Ամուսիններն աշխատում են տարին 12 ամիս՝ ըստ սեզոնի և պահանջարկի, իրացման խնդիր էլ չունեն:

Գարեգին Սարդարյան - Ջերմոցը դե կլոր տարին օգտագործում ենք, մի քանի, երևի 3 բերք ստանում ենք, եթե հաշվենք սածիլ ա․ պոմիդոր, կանաչեղեն, չի ջեռուցվում, ջեռուցումը թանկ կնստի, դրա համար էլ էն մշակաբույսերն ենք անում, որ ցուրտը չտանի:

Փոքր ջերմոցը գյուղում առաջիններից է, մոտ 20 տարի առաջ է կառուցել, իսկ մեծը՝ 3 տարի առաջ: Լուսաձորը հայտնի է իր ջերմոցներով: Մոտ մեկուկես տասնամյակ առաջ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, շահառուների 10-ը տոկոս ներդրմամբ գյուղի 28 տնտեսությունների տնամերձերում հայտնվեցին թաղանթապատ կառույցները: Սիմոնյանների ջերմոցը դրանցից մեկն է; 180 ք․ մ․ տարածքով ջերմոցում այսօր էլ լոլիկը առաջատարն է, ընտանիքը պատրաստվում է ցանքին: Ասում են՝ իրենց գյուղի լոլիկը տարածքում ամենապահանջվածն է, գաղտնիքն էլ է բացահայտում․

Լորիկ Սիմոնյան (Իջևան համայնքի Լուսաձոր գյուղի բնակիչ) - Ոչ մի պարարտանյութ չեմ օգտագործում, գոմաղբն է, թռչնաղբն է, էկոլոգիապես մաքուր բերք ենք ստանում, ամեն տարի երևի 4-5 տ, ամեն ծառը տալիս է 15-20 կգ, ձմեռը կանաչի, սոխ ենք անում, էդ էլ վաճառում, հիմիկվանից սկսած՝ պոմիդորը, հունիսի 10-ից սկսում ենք առաջին բերքը վերցնել; Մինչև նոյեմբերի վերջը մեր պոմիդորը լինում է:

Բերքը չեն էլ հասցնում տանել մարզկենտրոնի շուկա, գնորդներն իրենք են գալիս: Մտածում եմ ևս մեկ ջերմոց կառուցելու մասին:

Լորիկ Սիմոնյան - Շատ օգուտ է, աշխատել է պետք, մտադիր եմ ընդլայնեմ, ցածր տոկոսով եթե պետությունը մի քիչ օգնի, ես էլ կներդնեմ, ուզում եմ մի հազար մետր ջերմոց ստեղծեմ:
 

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում