Ականի նմանվող առարկայի չեզոքացումից հետո Բոսֆորի նեղուցը բացվել է

Ականի նմանվող առարկայի չեզոքացումից հետո Բոսֆորի նեղուցը բացվել է

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են Բոսֆորի նեղուցում ական հիշեցնող օբյեկտի չեզոքացման մասին՝ փոխանցում է ТАСС-ը:

«Քաղաքացիական առևտրային նավի կողմից ականի նմանվող օբյեկտի հայտնաբերումից հետո 2022 թ. մարտի 26-ի առավոտյան Բոսֆորի ափամերձ գոտում օպերատիվ կերպով պատահարի վայր են ուղարկվել ստորջրյա պաշտպանության խմբեր։ Նրանք պաշտպանության տակ են վերցրել ուսումնասիրվող օբյեկտը, քայլեր են ձեռնարկվել այն չեզոքացնելու համար»,- հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Բոսֆորի նեղուցը ժամանակավորապես փակվել էր նավարկության համար, սակայն օբյեկտի չեզոքացումից հետո այն բացվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում