Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳևորգ Թոսունյան

Կողոպտել էր նախկին կնոջը. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է

Կողոպտել էր նախկին կնոջը. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է

Մարտի 21-ին՝ ժամը 20:25-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ նախկին ամուսինը ստիպողաբար իրենից վերցրել է 13 000 ռուբլի, բջջային հեռախոսներ, անձնագրեր և իրեն ծեծի ենթարկելով՝ սպառնացել, թե կվնասի:

Նշված հասցե մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ  ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանություն զանգած կնոջ նախկին ամուսինը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, կնոջ կամքին հակառակ մտել է բնակարան, ծեծել նրան, սպառնացել, ապա ննջասենյակի պահարանից բացահայտորեն հափշտակել է բջջային հեռախոսներ, 11 000 ռուբլի, ոսկյա ականջօղեր, անձնագրեր, բանկային քարտեր ու հեռացել, ինչից հետո զանգել է կնոջը և անձնագրերը վերադարձնելու համար պահանջել 400 000 դրամ:

Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 30-ամյա տղամարդը Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում