Բաքվի հակառուսական քարոզը՝ ռուս-ուկրաինական լարված հարաբերությունների ֆոնին

ՀՀայկ Նավասարդյան

Ադրբեջանա-ուկրաինական գրկախառնություն ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին: Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան է Ֆեյսբուքի իր էջում անկեղծացել:

Մարիամ Ղուկասյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Որտեղ ասում էր, որ մասնակցել է ուկրաինացի լուսանկարչուհու ցուցահանդեսին և նշում, որ ամբողջ հասույթը ուղղվելու է ուկրաինացիների օգնությանը:

Սա էլ՝ Ուկրաինայից: Գերագույն ռադայի՝ ծագումով ադրբեջանցի պատգամավորն է միացել հակառուսական քարոզին ու անձնական վիրավորանքներ հնչեցրել Ռուսաստանի նախագահի հասցեին.

«Ես ծագումով ադրբեջանցի եմ՝ պատգամավոր, որտե՞ղ եք այստեղ տեսել նացիստների կամ թմրամոլների... наркоман он... ту...»:

Ադրբեջանցի պատգամավորը այնուհետև դիմում է Ռուսաստանի քաղաքացիներին, կոչ անում չլռել, դուրս գալ փողոց, նաև խնդրում է տեսանյութը հնարավորինս տարածել՝ բոլորին: Այն արդեն ադրբեջանական իշխանական լրատվամիջոցների թոփ դիտվողների շարքում է:

Մարիամ Ղուկասյան - Այսինքն՝ պարզ է դառնում, որ զուգահեռ՝ գնալով արդեն խորանում են հակառուսական տրամադրությունները, ոչ միայն սովորական օգտատերերի սոցհարթակներում, այլև իշխանամետ լրատվականներում:

Ակտիվորեն տարածվող տեսանյութերից մեկում էլ Ադրբեջանի քաղաքացին, որ ուկրաինական «Ազով» գնդի մարտիկների շարքում է, տեսաուղերձ է հղել Չեչնիայի առաջնորդին, Ռամզան Կադիրովին անվանել Պուտինի դրածո:

Ես Ադրբեջանի քաղաքացի եմ, «Ազով» գնդի կամավորական: Շնորհակալ եմ Ուկրաինային տունս և ընտանիքս պաշտպանելու ընձեռված հնարավորության համար: Ռամզան Կադիրո՛վ, քո խիզախությունը միայն քո բառերի մեջ են, իսկ Ուկրաինայի նախագահը իր ժողովրդի հետ է:

Ռուս-ուկրաինական լարված հարաբերություններին՝ ադրբեջանցիների անհարկի միջամտությունը փաստող այլ տեսանյութեր էլ կան, որ հիմա փորձագետներն ուսումնասիրում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում