ԼԼիլիթ Ասատրյան

Դիմումների մեծ քանակի պատճառով խնդրում ենք օգտվել e-register.am-ի առցանց ծառայություններից. ՀՀ ԱՆ

Դիմումների մեծ քանակի պատճառով խնդրում ենք օգտվել e-register.am-ի առցանց ծառայություններից. ՀՀ ԱՆ

Հաշվի առնելով վերջին մի քանի օրը ՀՀ արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի գործակալությանն ուղղված դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից խնդրում են հնարավորության դեպքում օգտվել e-register.am կայքում առաջարկվող առցանց ծառայություններից՝

ԱՁ սկզբնական հաշվառում (դիմումը ներկայացնում է բացառապես որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող քաղաքացին).

ԱՁ-ի անձնագրային տվյալների փոփոխություն.

ՍՊԸ նմուշային փաստաթղթերով պետական գրանցում (դիմումը ներկայացնում են հիմնադիրները և գործադիր մարմնի ղեկավարը).

ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տեղեկությունների փոփոխություն։

Նշված ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։

Նշված ծառայություններից օգտվելիս կարող եք օգտվել կայքում տեղադրված՝ առցանց եղանակով ծառայություններից օգտվելու ուղեցույցից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում