Ռոբերտ Ավագյան (այծաբույծ) - Ծինը սկսվել ա փետրվարի 1-ից, սա մի շաբաթ առաջ ա ծնվել: Մայրը կանոնավոր կաթ ա տալիս, նորմալ ա:
Վերջին ամսում ծնված 25-րդ ուլիկն է, մինչև մարտի վերջ՝ էլի կավելանան: Այծաբուծության դժվարությանն ու եկամտաբերությանը Ռոբերտ Ավագյանը ծանոթ է արդեն 15 տարի, Ռուսաստանում մոտ 1200 գլուխ այծ է պահել:
Ռոբերտ Ավագյան - Բուրդը խուզում էինք՝ փող էր, ուլերը՝ փող էր, կաթը, պանիրը, ինչքան շատ լինի այծը, օգուտը շատ կլինի:
Մեծ ակնկալիքով մեկ տարի առաջ եկել է Հաղարծին ու Աշոտ Բադալյանի հետ սկսել գործը:
Ռոբերտ Ավագյան - Վերցրել ենք գյուղատնտեսական վարկ, սկզբում՝ 100 հատ, հետո՝ 50, նորից՝ 100, հիմա՝ 250-ը: Դժվար չի պահելը, ուղղակի արոտի խնդիր կա, էն սարի ծերն ենք հասնում: Ուզում ենք էլի շատացնենք:
Մտադիր են գլխաքանակը հասցնել 500-ի: Սա Հաղարծինում նորություն է: Այստեղ սովորաբար այծ պահել են քչերը և քիչ քանակով․
Մխիթար Հովհաննիսյան (Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի վարչական ղեկավար) - Վերջին տարիներին աճի միտում է գրանցվել նաև ոչխարաբուծության, այծաբուծության և ձիաբուծության մեջ: Հունվար ամսվա տվյալով գյուղում հաշվառվել են՝ այծերը և ոչխարները միասին՝ 500 գլուխ:
Ըստ գյուղի վարչական ղեկավարի՝, անասնապահությամբ զբաղվողների թվի և տարիքային շեմի առումով պատկերը փոխվել է:
Մխիթար Հովհաննիսյան - Նախկինում անասնապահությամբ զբաղվում էին ընդհանուր տնտեսությունների մոտ 80-90 տոկոսը, բայց՝ քիչ գլխաքանակով, վերջին տարիներին գյուղում անասնապահությունը սկսել են զարգացնել ավելի քիչ տնտեսություններ, բայց ավելի շատ գլխաքանակով: Նախկինում անասնապահությամբ զբաղվել են ավելի տարեցները, հիմա՝ ավելի երիտասարդները:
Ամեն նոր գործի սկիզբը դժվար է՝ ասում է Ռոբերտը, և դեռ վաղ է խոսել եկամտից, գործընկերոջ հետ ամռան վերջին կսպասեն առաջին արդյունքին:

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել







