ՌԴ-Ադրբեջան հռչակագիրը փաստացի արգելում է Բաքվին՝ առանց Մոսկվայի համաձայնության վառելիք վաճառել

ԼԼիլիթ Ասատրյան

Այս շաբաթվա ընթացքում՝ մինչև Ուկրաինայում Ռուսաստանի գործուղությունների մեկնարկը, Մոսկվան ու Բաքուն դաշնակցային փոխգործակցության հռչակագիր ստորագրեցին: Փաստաթուղթը Հայաստանում դիտարկվեց որպես դաշնակից Ռուսաստանի կողմից հակահայկական քայլ, և ընդդիմությունը կրկին քննադատեց իշխանությանը: Պաշտոնական Երևանը, հակառակը, նշեց, որ հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացումը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ավելի ուշ հայտարարեց՝ Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված փաստաթուղթը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ստանձնած դաշնակցային պարտավորությունների կատարման համար:

Փաստաթղթում մեկ այլ՝ ուկրաինական զարգացումների ֆոնին կարևորվող դրույթ է առանձնանում: Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը պարտավորվում են զերծ մնալ ցանկացած տնտեսական գործունեությունից, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է հասցնում երկրներից մեկին: Իսկ Բրյուսելի հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող Մոսկվային վնաս կարող է հասցնել ադրբեջանական գազը Եվրոպայում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում