ԼԼիլիթ Ասատրյան

Հրապարակվել են 2021 թ․ ՀՆԱ-ի եռամսյակային և տարեկան նախնական տվյալները

Հրապարակվել են 2021 թ․ ՀՆԱ-ի եռամսյակային և տարեկան նախնական տվյալները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հրապարակվել են 2021 թ․ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան նախնական տվյալները:

2021 թ․ ՀՆԱ-ն կազմել է 6,982.8 մլրդ ՀՀ դրամ (կամ 13.9 մլրդ ԱՄՆ դոլար) ՀՆԱ-ի իրական աճը 2020 թ․ համեմատ կազմել է 5.7%, անվանական աճը՝ շուրջ 13%: 2019 թ․ համեմատ իրական աճը կազմել է՝ -2.1%, անվանական աճը՝ 6.7%:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն կազմել է 4,680 ԱՄՆ դոլար (կամ 2,357 հազար ՀՀ դրամ), 2020 թ․ 4,269 ԱՄՆ դոլար, 2019 թ․՝ 4,597 ԱՄՆ դոլար։

 

Համախառն կուտակումը կազմել է 1,370.9 մլրդ դրամ, իրական աճը 2020 թ․ համեմատ՝ 9.1%:

Ըստ ՀՆԱ ձևավորող հիմնական ոլորտների՝ 2021 թ․՝ 

 

արդյունաբերություն ավելացված արժեքի աճը կազմել է՝ 4.2%.
 
գյուղատնտեսության ավելացված արժեքի աճը կրճատվել է՝ - 1.4%-ով.
 
շինարարության ավելացված արժեքի աճը կազմել է՝ 2.6%.
 
առևտրի ավելացված արժեքի աճը կազմել է` 5.5%.
 
ծառայությունների ավելացված արժեքի աճը կազմել է` 7.8%.
 
զուտ հարկերի աճը կազմել է` 7.6%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում