ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի ՆԳ նախարարը պարգևատրել է փրկարար ծառայության հիմնադիր Ասլան Գրիգորյանին

Արցախի ՆԳ նախարարը պարգևատրել է փրկարար ծառայության հիմնադիր Ասլան Գրիգորյանին

Փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 72-ամյակը: Այդ մասին ասված է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ֆեյսբուքի էջում:

Возможно, это изображение (2 человека и люди стоят)
 
«Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորիի Գրիգորյանին:

Նախարարը բարձր է գնահատել Ասլան Գրիգորյանի կողմից Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդը և հոբելյանական օրվա կապակցությամբ պարգևատրել է վաստակավոր փրկարարին՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ:

Նշենք, որ Արցախում փրկարար ծառայության ստեղծման գաղափարը հասունացել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ արցախցիներից կազմավորված կամավորական խմբերն առաջիններից մեկն էին, որ հասան աղետի գոտի և իրենց համեստ ավանդը ներդրեցին երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Աղետի գոտուց վերադառնալուց անմիջապես հետո Ասլան Գրիգորյանը ձեռնամուխ է եղել Արցախում փրկարար ծառայության ստեղծմանը, որը մինչև 1990 թ. գործում էր հասարակական հիմունքներով»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում