Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ պետք է վերջ դրվի հակամարտությանը. Արցախի ԱԳ նախարար

ՎՎահե Դավթյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմամբ պետք է վերջ դրվի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի համոզմունքն է: Դիվանագետը նշում է՝ նման պայմանագիրը միշտ եղել է վերջնանպատակ:

Դավիթ Բաբայան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Այլ հարց է, որ Ադրբեջանն ինքը այլ պատկերացում ունի: Նա ուզում է, որ մենք, փաստորեն, թողնենք Արցախը: Սա է իր նպատակը, և չի թաքցնում: Հետևաբար պետք է աշխատենք այդ խաղաղության պայմանագիրը կյանքի կոչելու, բայց ոչ թե Ադրբեջանի տեսակետից: Եվ կարծում եմ, որ Հայաստանի այս մեսիջն Ադրբեջանը, այնուամենայնիվ, տորպեդացնելու է:

Բաբայանը վերահաստատում է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինուժի ոտնձգությունները նախարարն ահաբեկություն է որակում, իսկ հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը վերացնելու կամ աղվանա-ուդիական ներկայացնելու փորձերը՝ մշակութային ցեղասպանություն:

Դավիթ Բաբայան - Մշակութային ցեղասպանությունը տարբեր եղանակներով է իրականացվում, մեկը՝ բարբարոսություն, պարզապես ոչնչացվում են մեր մշակութային կոթողները, երկրորդը՝ փորձ է կատարվում հայազրկել այդ մշակութային կոթողները»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Բաբայանն անդրադառնում է նաև փետրվարի 7-10 Բելգիա կատարած աշխատանքային այցին: Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում Արցախի արտգործնախարարը շեշտել է՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիան սպառնալիք է ոչ միայն հայության, այլև ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

Դավիթ Բաբայան Մենք բարձրաձայնել ենք մարդասիրական տարբեր հարցեր, գերիների, պատանդների խնդիրներ, մշակութային ցեղասպանության իրականացումն Ադրբեջանի կողմից:

Հայաստանի Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցին Արցախի արտգործնախարարի պատասխանն է՝ պատրաստ է աջակցել աշխատանքներին:



Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում