ԼԼիլիթ Ասատրյան

Արմավիրի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Արմավիրի ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Փետրվարի 11-ին՝ ժամը 12.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ի ժամը 18.00-ից փետրվարի 11-ի ժամը 11.50-ն ընկած ժամանակահատվածում անասնագոմից երկու ցուլ են գողացել:

Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը:

Կատարվում է քննություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում