ԼԼիլիթ Ասատրյան

Փետրվարի 11-ը՝ 60 վայրկյանում

Փետրվարի 11-ը՝ 60 վայրկյանում

Կարմիր շուկայի և Թաղավարդի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի գործընկերոջն է ներկայացրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-ամյակի առթիվ:

Արցախի արտգործնախարարը Բելգիայում քննարկումներ է ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Բլինքենը և Լը Դրիանն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Բեռլինում «նորմանդական ձևաչափով» խորհրդականների՝ գրեթե 9 ժամ տևած բանակցություններն ավարտվել են առանց արդյունքի. Կոզակ։

Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին՝ անհապաղ լքել Ուկրաինան:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է, որ Իրանի իշխանությունները կշարունակեն հետևել «Ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք» արտաքին քաղաքականության սկզբունքին:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2676 նոր դեպք, առողջացել է 3658, մահացել 31 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում