Փետրուար 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր

ՎՎարդուհի Հարությունյան

Զօրքերը Հայ-ատրպէյճանական սահմանային գիծէն հաւասար հեռաւորութեան վրայ պէտք է ետ քաշուին. Փաշինեանը հայելային ետ քաշման մասին:

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարը հայ-ատրպէյճանական հակամարտութեան կարգաւորման հարցով զգուշաւոր լաւատես է:

Պլինքըն և Չաւուշօղլու անդրադարձած են հայ-թրքական յարաբերութիւններու կարգաւորման գործընթացին:

Մհեր Գրիգորեանը և Լին Թրէյսին կարևոր նկատած են կայունութեան և խաղաղութեան հաստատման ջանքերը տարածաշրջանին մէջ:

Ես ստիպեցի Լուքաշենքոյին չճանչնալ Աբխազիան և Հարաւային Օսիան. Սաակաշվիլի:

Ռուսաստանը մեծ ցամաքային և ծովային զօրավարժութիւններ կը սկսի Ուքրանիոյ սահմանին:

Գերմանիոյ, Ֆրանսայի և Լեհաստանի ղեկավարները կոչ ըրած են Ռուսաստանին Ուքրանիոյ սահմանին լարուածութիւնը մեղմացնելու և անվտանգութեան բովանդակալից երկխօսութիւն սկսելու:

Եթէ Արևմուտքը իրատեսութիւն չդրսևորէ, արագ յառաջընթաց չարձանագրուիր բանակցութիւններուն․ Իրանի Արտաքին գործոց  նախարարը՝ Սերկէյ Լաւրովին:

Հայաստանի մէջ արձանագրուած է քորոնայի հիւանդութեան 2811 նոր դէպք, առողջացած է 3291 քաղաքացի, արձանագրուած է մահուան 6 դէպք:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում