Բացառում եմ ճնշումները. Խաչատուր Սուքիասյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարության մասին

ԳԳևորգ Թոսունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարական տալու մասին հայտարարությանը:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ արդյոք իր համար անակնկա՞լ է եղել նախագահի հրաժարականը, պատգամավորն ասաց՝ չի մտածել այդ մասին:

«Միգուցե կանխատեսելի էր»,- ասաց Սուքիասյանը:

Կարո՞ղ էին նախագահի նկատմամբ ճնշումներ գործադրվել: Ի պատասխան՝ Սուքիասյանը բացառեց ճնշումների հավանականությունը:

«Ես կարող եմ իմ կողմից ասել՝ բացառում եմ ճնշումները: Պետք է հասկանանք՝ ինքը Հայաստանի Հանրապետության հետ ինչ աստիճանի կապ է ունեցել»,- հավելեց պատգամավորը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում