Նախատեսված է Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան. Արարատ Միրզոյան

ՆՆարե Ոսկանյան

Այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով հանդիպում կոնկրետ ամսաթվով, վայրով դեռևս նախատեսված չէ. այս պահին կա նախատեսված ՄԽ համանախագահների այց տարածաշրջան: Հավանաբար տեղյակ եք՝ վաղուց արդեն քննարկվում է այս հարցը, բայց անընդհատ պարբերաբար հետաձգվում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն ԼՂ հակամարտությամբ՝ Միրզոյանն ասաց.

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս, մեղմ ասած, ոչ կառուցողական հայտարարություններով և դիրքորոշմամբ, ինչը, իհարկե, խանգարում է բոլոր եղած խնդիրների՝ ավելի կառուցողական մթնոլորտում քննարկմանը և, ըստ այդմ, բոլորի համար ընդունելի, լավ, նորմալ լուծումների փնտրտուքին և ամրագրմանը:

Այդուհանդերձ, պետք է ասեմ՝ ոչ միշտ են հրապարակային հայտարարություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն համընկնում փակ սենյակներում քննարկված մոտեցումների հետ, և պիտի ասեմ նաև, որ մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է՝ իրականությունը, մի բան է՝ միջազգային հանրության դիրքորոշումը:

Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ մի քիչ ավելի ժամանակ մատուցվող դիրքորոշմանը, թե ԼՂ հիմնախնդրի հարցը լուծված է, և ո՛չ ԼՂ հիմնախնդիր, ո՛չ ԼՂ գոյություն չունի, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին սրան համաձայն չէ, և իրականությունն այդպիսին չէ: Ապացույց կարող եք գտնել անցյալ տարի Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրոքորոշումներին, որ կա ԼՂ հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության  ֆորմատով. սա միակ ձևաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում