Երբ ԱԳՆ-ում պաշտոնի էի նշանակվում, ԱԱԾ-ով ստուգել են, ի՞նչ պարզվեց՝ գործակա՞լ էի, թե՞ չէ. Ռուբինյան

ԱԱնուշ Մուրադյան

Հուլիսի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կկատարվեն անկանխիկ: Խորհրդարանն առավոտյան երկրորդ ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԿԲ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Քվեարկությունից հետո օրենսդիրը ԿԲ նախագահի տեղակալ էր ընտրում: «Քաղաքացիական պայմանագիրն» այդ պաշտոնում առաջադրել է Հովհաննես Խաչատրյանին: 39-ամյա թեկնածուն մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի համաշխարհային վերլուծաբանի որակավորում, աշխատել է բանկային համակարգում, 2020-ի հուլիսից էլ ԿԲ խորհրդի անդամ է: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն անկանխիկ վճարումների համար շեմ սահմանելու ԿԲ առաջարկած փոփոխությամբ հետաքրքրվեց: Արդյոք նորմա՞լ է, որ գլխավոր դրամատունը միջամտում է երկու քաղաքացու միջև գործարքին՝ հարցրեց տնտեսագետ պատգամավորը: 

Թեկնածուն գնաճի մասին հարցերից էլ չխուսափեց: 2021-ին սկսված ու դեռ պահպանվող գնաճը զսպելու համար Կենտրոնական բանկն արդյոք կարո՞ղ էր որոշակի գործիքներ կիրառել՝ հետաքրքրվեց Լիլիթ Ստեփանյանը: Խաչատրյանը նշեց.

Հովհաննես Խաչատրյան (Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի թեկնածու) - Եթե մենք փորձեինք ռադիկալ կերպով պայքարել գնաճի դեմ, ապա ռադիկալ էֆեկտները կլինեին ավելի բացասական:

ԿԲ խորհրդի գործող անդամի խոսքով՝ ըստ կանխատեսումների՝ մինչև տարեվերջ գնաճը գրեթե կմոտենա թիրախային կետին՝ տատանվելով 4 տոկոս + 1.5 տոկոսի շրջակայքում: Այս թիվը հաշվարկելիս արդյոք հաշվի՞ է առնվել էլեկտարէներգիայի սակագնի՝ փետրվարի 1-ից սպասվող բարձրացումն ու գազի գնի հավանական թանկացումը՝ հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը:

Հովհաննես Խաչատրյան -  Էլեկտրաէներգիայի գինը հաշվի ենք առել, դա այդքան դեռ չի ազդում, իսկ գազի մասով վարժություն չենք արել, ու, ըստ կանխատեսումների՝ կլինենք 4 տոկոս + 1.5 տոկոսի շրջանակում:

ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Հարցի քննարկումը, սակայն, թեկնածուի անձով չսահմանափակվեց: Արդեն երկրորդ օրն է՝ ԱԺ դահլիճում հայ-թուրքական՝ նոր սկիզբ առնող հարաբերությունների ու Հայաստանի հատուկ ներկայացուցչի թեման է գերիշխում: Ընդդիմությունից Գեղամ Մանուկյանի տպավորությամբ՝ Ռուբինյանին օժտում են անձեռմխելիությամբ, նրան քննադատել չի կարելի: Մինչդեռ այս գործընթացի մասին ընդդիմադիր պատգամավորն անպատասխան մնացած հարցեր ունի, հստակեցում է պահանջում՝ ինչ կարգավիճակ ունի Ռուբինյանը՝ իրավական որևէ որոշում, հրաման կա-չկա՞՝ ասում է Մանուկյանը:

Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ի՞նչ լիազորություններով է ներկայացնում, ունի՞ իրավասություն ասի՝ այո թե ոչ որևէ որոշում կայացնելու հարցում:

Ընդդիմադիր պատգամավորին արձագանքելու համար արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցավ Թուրքիայի երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը: Սա գործառույթ է, պաշտոն չէ՝ ասաց Ռուբինյանն ու անդրադարձավ մյուս հարցերին:
 
Ռուբինյանի՝ հատուկ ներկայացուցիչ նշանակվելու փաստը ընդդիմության մոտ հարցեր է առաջացրել, երեկվանից Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մասին կասկածներ են շրջանառվել: Փոխխոսնակն ասաց՝ մանիպուլյացիոն նման քայլն իր համար սպասելի էր:

Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Այս կոնտեքստում, ինչպես տիկին Խամոյանը արեց երեկ, նա փորձում էր ակնարկել, որ գուցե ես թուրքական գործակալ եմ:

Հետո Խամոյանը նորից մեջբերեց Ռուբինյանի կեսագրականի այն հատվածը, երբ 2017-18-ին նա Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա. փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում»: Իսկ հետազոտությունը նվիրված է եղել Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը։

Իսկ ահա օրակարգային հարցի քննարկումը, որից շեղվելով պատգամավորները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին ելույթներ ունեցան, կշարունակվի վաղը:

Պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կողմ կամ դեմ կարտահայտվեն Հովհաննես Խաչատրյանին՝ ԿԲ նախագահի տեղակալ ընտրելու առաջարկին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում