Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը չերկարաձգելը չի վնասի տեղական արտադրության աճին. մասնագետներ

ՎՎահե Դավթյան

Մոտ մեկ տարի թուրքական պատրաստի ապրանքներ ներմուծելու արգելքից հետո պաշտոնական Երևանը որոշեց չշարունակել այդ քաղաքականությունը: Ինչպես հիշում եք, թուրքական ապրանքների էմբարգոն կիրառվեց պատերազմից հետո. պատճառն ավելի շատ քաղաքական-հոգեբանական էր, քան տնտեսական: Անկարայի աջակցությունը Բաքվին նշանակում է, որ հայ զինվորներին սպանողը նաև նրանք են:

Տնտեսական առումով Հայաստանը կարող էր վնաս կրել, բայց վնասել Թուրքիային՝ դժվար: Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը հարևան երկրի տնտեսության համամասնության մեջ չնչին է: Բայց հարցը կրկին միանշանակ չէ: Արգելքից հետո եղան հայրենական արտադրողներ, որոնց շրջանառությունը մեծացավ, ու, գուցե, «արտադրված է Թուրքիայումը» շուկայում բացառելու դեպքում հայկական որոշ բիզնեսներ էլ ավելի ընդլայնվեին: Բայց, ցավոք, տնտեսական ընդհանուր պատկերն այլ է: Թուրքական ապրանքների արգելքը հանգեցրեց գնաճի:

Ինչ է ստացվում. Հայաստանը կիրառում է մի գործիք, որով հենց իրե՞ն է վնասում: Բացի դրանից՝ հարաբերությունների կարգավորման մասին երկու մայրաքաղաքներից հնչող հայտարարություններն այնքան էլ համոզիչ չեն հնչում, երբ կողմերը շարունակում են մերժել միմյանց արտադրանքը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում