Ստորագրահավաք՝ ընդդեմ ադրբեջանական հերթական կեղծիքի

ՆՆարե Ոսկանյան

Նախորդ օրը ստորագրահավաքներ կազմակերպող աշխարհի ամենահայտնի change.org հարթակը Թվիթերի պաշտոնական էջում դիմեց մեկ այլ հսկայի՝ Գուգլին. «Google, տասնյակ հազարավոր մարդիկ են ստորագրել CFTJustice-ի միջնորդությունը և արդարություն են հայցում Հայաստանի համար. կարո՞ղ եք հաստատել, որ չեք ջնջի Հայաստանը»:

Նախորդ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն նամակով դիմել էր Google-ին՝ Google Maps-ում Արցախի բնակավայրերի հայկական տեղանունները փոխելու պահանջով։ Զուգահեռ ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումների ցուցակը։

Change.org-ում օրերս մեկնարկեց հայերի կազմակերպած ստորագրահավաքը, ավելի քան 37.000 մարդ արդեն մասնակցել է:

Տարածմանն օգնում է նաև հայտնիների մասնակցությունը, տվյալ օրինակում՝ Սերժ Թանկյանն իր պաշտոնական էջերում տարածում, տեղեկացնում է: 44-օրա պատերազմում կիբեռպատերազմի մեծ փորձ կուտակած մեդիափորձագետ Ռոման Դանեղյանը շեշտում է՝ ստորագրահավաքներով որոշակի հաջողություններ ունեցել են նաև այդ օրերին: Ստորագրություններն ինչքան շատ, այնքան լավ: Բայց առավել կարևոր են հաջորդ քայլերը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը վստահեցնում է՝ պատրաստ են նաև իրավական հարթակներում պայքարել:

Գուգլի քարտեզում երկլեզու ներկայացված բնակավայրերից հայկականի հեռացումը մեկ նպատակ ունի՝ ջնջել պատմությունը: Քորթոշյանը շեշտում է՝ ծանոթ ձեռագիր է:

Թե ինչպիսին կլինի Գուգլի արձագանքը, դեռ անորոշ է: Մասնագետները հաջողության հասնելու մի տարբերակ գիտեն՝ պետք է ոչ միայն պաշտպանվել, այլ նաև բոլոր հնարավոր խողովակներով ներկայացնել հայկական կողմի արդարացի պահանջները:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում