ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 15 տոկոսի կառավարումը հանձնվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»

ԼԼիլիթ Սեդրակյան

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ՀՀ սեփականություն հանդիսացող 15 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ միաժամանակ նախատեսվում է պահպանել բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը: Նախագծով առաջարկվել է հանձնարարել վարչապետի աշխատակազմին՝ ՀՀ անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը:

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն է, որի մանդատներից մեկը պետության ռազմավարության նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ արդյունավետ ներկայացումն է»,- նշեց Մաթևոսյանը: 

«Մեր բաժնեմասի չափով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կունենա ներկայացուցիչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենների խորհրդում, սրանից բխող գործառույթներ կիրականացվեն, և շահույթի բաշխման պարագայում տվյալ չափով շահաբաժինն արդեն կդառնա պետական բյուջեի եկամուտ, որը մենք կծախսենք մեր պետության կարիքների և ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում