ՏԻՄ-երը պետք է օրենքի կիրարկումն ապահովեն. Հակոբ Սիմիդյանը՝ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի մասին

ՎՎահե Դավթյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումն արգելող օրենքն ընդունվել է 2020 թ. գարնանը, բայց ուշ է ուժի մեջ մտել, որպեսզի արտադրողները, ըստ էության, հարմարվեն իրավիճակին և իրենց արտադրողական կարողությունները փոխեն և նոր հումքատեսակներով սկսեն արտադրել նոր տեսակի տոպրակներ:

«Գիտենք, որ պոլիէթիլենային և պլաստիկից պատրաստված իրերը շատ մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, և կարծում ենք, որ շատ կարևոր արգելք է: Կարող եմ ասել, որ սա Կառավարության գործող և նախորդ ծրագրով առաջնահերթություն է համարվում, և հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է ակտիվորեն ներգրավվեն և օրենքի կիրարկումն ապահովեն»,- ասաց Սիմիդյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ համայնքների խոշորացումից հետո ՏԻՄ-երը վերահսկողական իրենց գործառույթները պատշաճ ձևով կիրականցնեն, որպեսզի տեսչական մարմինների և Կառավարության վերահսկողական գործառույթ ունեցող մյուս օղակների վրա ավելի քիչ գործառույթներ դրվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում