Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտական դիրքերում է

ՎՎարդուհի Հարությունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այցելել է մարտական դիրքեր, ինչպես նաև ՊՆ N զորամաս:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է մարտական դիրքերում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում և ծանոթացել առաջնագծում իրականացված աշխատանքներին, ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Նիկոլ Փաշինյանը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների։ Վարչապետը զինծառայողներին մաղթել է բարի ու անվտանգ ծառայություն և առողջություն։ 

«Պարոնայք սպաներ, սերժանտներ, շարքայիններ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ ծնունդի առիթով: Մաղթում եմ ձեզ պատվով և անփորձանք ծառայություն: Խնդրում եմ ձեր ընտանիքի անդամներին փոխանցել շնորհավորանքներ` իմ և կառավարության անունից ու մաղթել լավագույնը 2022 թվականին: Բարով ծառայեք և բարով վերադառնաք ձեր տներ ու ձեր օջախներ»,- նշել է վարչապետը և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նիկոլ Փաշինյանն Ամանորի նախաշեմին զինծառայողների հետ մասնակցել է տոնական ընթրիքի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում