Դեկտեմբեր 22-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱլիս Մելիքսեթյան

Նիկոլ Փաշինեանն ու Արմէն Սարգսեան անդրադարձ կատարած են Կառավարութեան ընթացիկ ծրագիրներուն, երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրաւէրներուն և ատոնց յաղթահարման:

Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի փոխ վարչապետը քննարկած են ճանապարհային հաղորդակցութեան վերականգնման հեռանկարները:

Արմէն Գրիգորեան և Ստանիսլաւ Զաս քննարկած են սահմանագծումը և սահմանազատումը: Սուրէն Պապիկեանի հետ հանդիպման անդրադարձ կատարուած է Հայաստանի նախագահութեան փուլին ՀԱՊԿ գործունէութէան գերակայ ուղղութիւններուն:

Հայաստանի և Ռուսաստանի Արտաքին Գործոց նախարարները քննարկած են Սոչիի եռակողմ հայտարարութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններու կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

Երևանի նոր քաղաքապետը Հրաչեայ Սարգսեանն է:

Քիև պատրաստ է Ռուսաստանի հետ երկխօսութեան՝ որևէ ձևաչափով. Զելենսկի:

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանաւորուած են Թեհրանի մէջ 2022 թուականի սկիզբը Սուրիոյ հարցով գագաթաժողով մը կազմակերպել։

Քատիրովը Թուրքիան մեղադրեց ահաբեկիչներուն սատարելու համար:

Հայաստանի մէջ հաստատուած է քորոնայի հիւանդութեան 152 նոր դէպք: Ապաքինուած է 153, մահացած՝ 7 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում