ԼԼարա Մանուկյան

ԵՄ-ը 10 ռազմագերիների վերադարձի հետ կապված հայտարարություն է տարածել

ԵՄ-ը 10 ռազմագերիների վերադարձի հետ կապված հայտարարություն է տարածել

Հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երևան է բերել 10 հայ զինծառայողների։ Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ գրասենյակի Ֆեյսբուքի էջում։

«Այս կարևոր մարդասիրական գործողությունը ԵՄ-ի ջանքերի շարունակությունն է աշխատելու երկու երկրների հետ՝ խթանելու փոխադարձ վստահությունը»,-նշված է գրառման մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, 10 ռազմագերիներ վերադարձել են Հայաստան. հայտնի են նրանց անունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում