Փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա մեզ չի հաջողվել. Արմեն Գալջյան

ՄՄարի Կոստանյան

Կա քաղաքական ճգնաժամ, կան քաղաքական ուղենիշի տարբերություններ, և արդեն հայտնի է, որ պարոն Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից արդեն մեկ տարի: Մենք մոտավորապես մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր փնտրել, բայց, ցավոք սրտի, դա մեզ չի հաջողվել, և ճգնաժամը խորացել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

«Մենք ուղղակի դա հրապարակային չենք դարձրել, որովհետև քաղաքական կոռեկտությունը դա թույլ չի տվել: Շուտով կտարածվի հայտարարություն, որտեղ մեր թեկնածուի անունը կնշվի»,- ասաց Գալջյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների  հետ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել։

Մարությանը Երևանի քաղաքապետն է մոտ 3 տարի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում