ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի հակահայկական միջոցառումը

ՀՀայկ Նավասարդյան

Մարդկության դեմ հանցագործությունները կոռուպցիայի միջազգային տարածման պատճառով թաքցվում են միջազգային հարթակներում: Հայաստանի գլխավոր դատախազի ելույթից հատված է Եգիպտոսում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում:

Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Կոռուպցիայի արտահանման, օտարերկրյա, միջպետական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց կաշառելու աճող միտումները ստեղծում են լրացուցիչ մարտահրավերներ մարդու իրավունքների պաշտպանության իրագործման, ժողովրդավարական կառավարման և հասարակությունների կայուն զարգացման համար՝ ծայրահեղ բացասաբար ազդելով տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա: Բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում նաև ռազմական, մարդկության դեմ գործվող հանցագործություններ, թաքցվում են նմանատիպ կաշառքի և կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:

Արթուր Դավթյանը շեշտել է՝ անպատժելիության հետևանքն էր նաև նախորդ տարի Արցախի ժողովրդի դեմ իրագործված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում էր Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններով:

Արթուր Դավթյան - Բոլորին քաջ հայտնի է մերձավորարևելյան տարածաշրջանի ահաբեկչական կազմակերպությունների մի քանի հազար այլազգի ահաբեկիչ-գրոհայինների ներգրավումը: Այդ պատճառով, նմանատիպ հանցագործությունները ժամանակին կանխելու և դրանց հակազդելու համար չափազանց կարևոր է վերոնշյալ միտումներին արձագանքելը:

Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է համաժողովի հարթակն օգտագործել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական կառույցներին վարկաբեկելու համար, նպատակ ունենալով պիտակավորել հայկական կազմակերպությունները՝ որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կառույցներ, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը ներկայացնել որպես անջատողականություն և ահաբեկչություն: Նստաշրջանին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը և վերահաստատել կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության խորացման հարցում Հայաստանի դատախազության պատրաստակամությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում