Հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը կնվազի 6,7 միլիարդ դրամով. ծախսերը կկազմեն 2 տրլն 184 մլրդ դրամ
Խորհրդարանում այսօր Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է բյուջեի նախագծի վերջին փոփոխությունները, որոնք արտահայտվել են եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում։ Վերջինը նվազել է ավելի քան 6 մլրդ 730 մլն դրամով։
Եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են ավելի քան 1 մլրդ 548 մլն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82.8 մլն-ով՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերից լրացուցիչ հարկային եկամուտներով: Ազգային ժողովի այսօրվա լիագումար նիստում անդրադարձ է եղել նաև երեկվա միջադեպին:
Հեղինակ՝ Անի Օհանյան













