ՄՄարիամ Մխիթարյան

Անգելա Մերկելին փոխարինեց սոցիալիստ Օլաֆ Շոլցը

Անգելա Մերկելին փոխարինեց սոցիալիստ Օլաֆ Շոլցը

Այսօր տեղի է ունեցել Գերմանիայի նոր կանցլերի երդման արարողությանը: Անգելա Մերկելին 16 տարի անց այդ պաշտոնում կփոխարինի սոցիալիստ Օլաֆ Շոլցը:

Նրա թեկնածության օգտին է քվեարկել Բունդեսթագի 395 պատգամավոր։ Ավելի ուշ հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բելվյու պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ Շոլցին է հանձնել կանցլերի պաշտոնում նշանակման պաշտոնական փաստաթուղթը՝ գրում է DW-ն։ Օլաֆ Շոլցը կդառնա Գերմանիայի իններորդ կանցլերը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններից հետո կանցլերին ընտրում է Բունդեսթագը և ներկայացնում դաշնային նախագահի հաստատմանը։ Ընտրվում է նա, ով ստանում է ձայների մեծամասնությունը՝ առնվազն 369 ձայն։ Շոլցը հաղթանակ է տարել իր ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության, Կանաչների և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության աջակցության շնորհիվ։ Այդ երեք քաղաքական ուժերն էլ ձևավորում են Գերմանիայի իշխող նոր կոալիցիան։

Նոր կաբինետում արտաքին գործերի նախարարության ղեկավարը կլինի Կանաչների ներկայացուցիչ Աննալենա Բերբոքը: Նա հայտնի է Ռուսաստանի նկատմամբ իր խիստ քննադատական դիրքորոշմամբ: Պաշտպանության նախարարությունը կղեկավարի սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Քրիստինա Լամբրեխտը՝ երրորդ կինն այդ պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենից և Անեգրեթ Կրամպ-Կարենբաուերից հետո։

Օլաֆ Շոլցն ասել է, որ որպես կանցլեր՝ առաջինը կայցելի Փարիզ և Բրյուսել՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում