Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ

ՄՄարի Կոստանյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ այն բանից հետո, երբ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում նա խոսում էր Ադրբեջանում գտնվող ռազմագերիների մասին:

«Ես այսօր իմ համաձայնությունը տվել եմ, իրենք չեն համաձայնել էդ քանակով հանդիպել: Քիչ առաջ ես նույնպես համաձայնությունս տվել եմ իրենց ավելի մեծ քանակով հանդիպելու և վստահ եմ՝ այդ հանդիպումը շատ լավ կանցնի»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաև խորհրդարանում պատգամավորների օգնականների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը խուլիգանության տեղ չէ:

«Եվ դա վերաբերում է ոչ միայն պատգամավորներին, այլև պատգամավորների օգնականներին, որոնք միջանցքներում իրենց պետք է պատշաճ կերպով պահեն, և ես խստորեն դատապարտում եմ յուրաքանչյուր տեսակի բռնության և խուլիգանության արտահայտում. ում կողմից դա ուզում է եղած լինի»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում