ԼԼիլիթ Սեդրակյան

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը

Տեղի է ունեցել Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը

Դեկտեմբերի 3-ին անցկացվել է Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

 

 
Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022 թ. բյուջեին առնչվող հարցեր:
 

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի 2022 թվականի ծախսերը (առանց նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի), որը կկազմի 15 մլրդ 274.7 մլն դրամ:

 
Գումարի ավելացումը հիմնականում պայմանավորված է ինչպես աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ, այնպես էլ հանրապետությունում համաճարակի դեպքերի կտրուկ աճի արձանագրմամբ, կենտրոնացած կարգով դեղորայքի ձեռքբերման, ՀՀ-ում և արտերկրում անվճար բուժօգնության և սպասարկման տրամադրմանը, 150 անպտուղ զույգի հաշվով բոլոր անհրաժեշտ հետազոտությունների և միջամտությունների տրամադրման, «Օրթեզավորման մատուցման ծառայություններ» և «Ստոմատոլոգիական ծառայություններ» ծրագրերով արտահիվանդանոցային դեպքերի ավելացմամբ:
 

 

Միքայել Հայրիյանը շեշտել է, որ նախագծով նախատեսված ծախսերը հիմնականում ուղղված են Արցախի Հանրապետության ամբողջ բնակչությանը 2022 թվականի հունվարի 1-ից անվճար բուժօգնություն տրամադրելուն:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում