Օրը՝ 60 վայրկյանում | 01.12.2021

ՄՄարի Կոստանյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումն է կայացել:

Նոյեմբերին բախումներ եղան ոչ թե Ղարաբաղում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում. ԵԱՀԿ տնօրենի տեղակալ:

Հայաստանի, Հունաստանի, Կիպրոսի հատուկջոկատայինները համատեղ զորավարժություն են անցկացրել:

Դեպի օկուպացված Շուշի Ալիևի այցից հետո հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան:

Միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կարգավորման. Շառլ Միշել:

Կարմիր խաչի ներկայացուցիչները շարունակում են երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ՝ գերեվարված անձանց տեսակցելու նպատակով. Զառա Ամատունի:

Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք չկա. Զախարովա:

Այսօրվանից ՊՇՌ թեստի բացասական արդյունքով սերտիֆիկատը պետք է գործատուին ներկայացնել 7 օրը մեկ:

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է:

Հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, առողջացել է 590, մահացել 43 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում