ԳԳևորգ Թոսունյան

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը և իր գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ նոյեմբերի 30-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Դիմիտրիոս Մարկոպուլոսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Այնուհետև հյուրերը ծանոթացել են հուշահամալիրի ստեղծման պատմությանը: Նրանց է ներկայացվել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են 20-րդ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների հետևանքով զոհված հայերի հիշատակին:

Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին:

Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` նշելով՝ հիշում ենք և չենք մոռանա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում